...

Անդոն 3 ժամ ա՝ քեզ ա սպասում

Անդոն 3 ժամ ա՝ քեզ ա սպասում

Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ քվեարկությամբ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«ՉԻ». Դե, քանի որ սա մեր երկրի ամենաթեժ հակամարտությունն է, դրա համար ենք նման ոճով լուրը ներկայացրել: 

Մանավանդ, որ հանձնաժողովի այսօրվա նիստը թեժ կռիվների թատերաբեմ էր հիշեցնում: Նկատի ունենք՝ թատրոն: Ազգափրկիչ ընդդիմության ներկայացուցիչները վրա էին տվել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, վերջինս նախ կասեցրեց այդ հարձակումը, հետո երկու ֆլանգներից Վահագն Ալեքսանյանն ու Վիլեն Գաբրիելյանը հակահարձակման անցան: 

Նրանք, ովքեր դռան ետևից էին լսում նրանց բանավեճը, դժվար թե հասկանային, թե ով է ում համարում դավաճան, ով է ում դիմում՝ արա´, բա դու ո՞վ ես, կամ՝ հիմա ասել եմ, հա´... այս կարգի բանավիճային արտահայտություններով: 

Երկու բան հաստատ կարող ենք ասել. առաջին. Արծվիկ Մինասյանը դիմեց դատախազությանը. անմիջապես հարուցել քրեական գործ ու բացահայտել, թե ովքեր են դավաճանները:

Եվ երկրորդ. Անդրանիկ Քոչարյանը մի երեք ժամ սպասեց, սպասեց, բայց Արթուր Ղազինյանն այդպես էլ չեկավ նիստին, հայտարարեց, թե այդ թեկնածուն «Ֆեյսբուք»-ում խայտառակ գրառումներ է անում, որը չի բխում ՀՀ պաշտպանության շահերից»:

Մենք գիտենք, թե այս սերիալը ոնց է պրծնելու. Հայաստանի արտգործնախարարությունը դիմելու է Մոսկվային, որ վերջինս միջնորդ հանդիսանա ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների միջև ընթացող բանակցություններում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   926 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ