...

Պինգ-պոնգ՝ ԱԺ երկնքում, պինգ-պոնգ՝ ԱԺ-ն աստղալից

Պինգ-պոնգ՝ ԱԺ երկնքում, պինգ-պոնգ՝ ԱԺ-ն աստղալից

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Այս առթիվ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջարկել է ԱԺ կանոնակարգ օրենքը փոխել, որպեսզի Արթուր Ղազինյանին այլևս հնարավոր չլինի առաջադրել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար:

«ՉԻ». Չէ, էս մեկը ոչ խենթանոց է, ոչ էլ՝ մանկապարտեզ: Սա պինգ-պոնգ է: Խորհրդարանի երկու ամենամեծ խմբակցությունները պնդաճակատության պինգ-պոնգ են խաղում:

«Հայաստանն» ասում է՝ պի՜նգ, ՔՊ-ն պատասխանում է՝ պո՜նգ: Եվ այսպես՝ արդեն երկու ամիս: Սա երևի պինգ-պոնգի պատմության մեջ ամենաերկար խաղն է, որտեղ կողմերը միմյանց չեն զիջում:

Իշխանություններին մենք լիովին հասկանում ենք. ամեն տեղ զիջում են, ասում են՝ գոնե ստեղ մեր դիրքերը պահենք, ցույց տանք, որ մենք էլ կարող ենք անզիջում լինել: 

Ընդդիմությանն էլ ենք հասկանում. ասում են, իշխանություն վերցնել չի ստացվում, գոնե էս մի պաշտոնը գրավենք: 

Ամենակարևոր հարցն այսօր Հայաստանում սա է:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   860 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ