...

Համեմատելու նոր բան գտան

Համեմատելու նոր բան գտան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հնչող մտահոգություններին, որ սահմանազատման և Ադրբեջանին տարածքներ զիջելու դեպքում կվտանգվի Հայաստան մտնող գազամուղը, ասել է. «Կվտանգվի՞, կվերականգնենք, էլի՞ կվտանգվի, էլի կվերականգնենք, ինչպես 90-ականներին»:

«ՉԻ». Արդեն հասան 90-ականներ: Հաջորդը երևի 80-ականները կլինեն: 

Ուղղակի հիշեցնենք, որ 90-ականներին իշխանություններ կային, Հայաստանի ու Արցախի պրոբլեմներ էին լուծում, առաջ գնում, իսկ դուք պրոբլեմներ եք ստեղծում ու հետ գնում: Տարբերությունը շատ մեծ է: 

Այն ժամանակ իշխանությունները Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրները ուրիշների վրա չէին բարդում, նախկինների վրա «բոչկա» չէին գլորում, այլ պատասխանատվությունն իրենց վրա էին վերցնում, դրա համար էլ պատասխանատու էին:

Անվտանգության ինչ-որ ռիսկերի դիմաց տարածքներ են հանձնում, հիմա էլ խրոխտ ձայնով հայտարարում, թե գազատար են վերականգնելու: Կվերականգնեք, բա ի՞նչ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   403 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ