...

Դե հիմա մի քանի օր էս կողմ-էն կողմ․․․

Դե հիմա մի քանի օր էս կողմ-էն կողմ․․․

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմել է ի նշան բողոքի Տավուշի մարզում ճանապարհներ փակած ցուցարարներին․ «էդ ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞»։

Հլը մի րոպե։ Բա քանի կար՝ պրն Քոչարյանի շեֆը հայտարարում էր, թե այդ ճանապարհի փակմամբ Հայաստանը հեչ էլ չի հայտնվելու շրջափակման մեջ, հիմա այդ ինչպե՞ս պատահեց, որ այդ նույն ճանապարհը փակելով՝ բողոքողները «Հայաստանը գցում են շրջափակման մեջ»։ Թե՞ շրջափակում է համարվում միայն այն, երբ հայերն են ճանապարհ փակում, իսկ եթե նույնը ադրբեջանցիներն են անում՝ դա կոչվում է «բարի-դրացիական հարաբերություններ»։

Ու ևս մի հարց։ Երբ մի քանի օր անց ադրբեջանցի սահմանապահները գան ու ճիշտ նույն հատվածում փակեն այդ ճանապարհը, երկրապահի վիլիսը նրանց վրա է՞լ է քշելու, թե՞ ոստիկաններն են «դավա՛յ, սաղըս միասին» կոչերով ճոճելու և ճանապարհից մի կողմ քաշելու ադրբեջանական բտռ-ները։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ