...

Ոչխար դիվերսանտները

Ոչխար դիվերսանտները

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է. «Հայաստանի իշխանությունները ճիշտ է արել, որ դատապարտել է Ներքին Հանդում մեր կողմից կրակոցներ իրականացնողներին:

Եթե մենք չտայինք ճիշտ գնահատական, Ադրբեջանը կասեր՝ սադրանք է եղել, հատուկ ոչխարներին անցկացրել են, որ հետո հետևից գան զորքերը, և դա կանխելու համար մենք սկսում ենք գործողություններ»:

«ՉԻ». Բա ինչի՞ եք ընդամենը մի անգամ ներողություն խնդրել այս միջադեպի համար: 

Պետք է ճշտել, թե քանի ոչխար է անցել հայ-ադրբեջանական սահմանը: Ադրբեջանի իշխանությունները որտեղից իմանան՝ այդ ոչխարները խմբո՞վ են անցել, թե՞ ամեն մեկն առանձին դիվերսանտ է:

Հաշվեք՝ քանի ոչխար է եղել, և յուրաքանչյուր սահմանազանց ոչխարի համար ներողություն խնդրեք: Թե չէ Ադրբեջանը կասի՝ 200 ոչխար են անցկացրել այդ հայերը, ամեն մեկի հետևից զորքեր պիտի գային, դրա համար 200 հակահարձակողական գործողություն ենք իրականացնելու: Քթածակ ունեցեք, Ադրբեջանի հարձակման համար բոլոր լեգիտիմ հիմքերը ջրեք, բոլոր ծակերը փակեք, մի թողեք, որ հակառակորդը թպրտա: Վըըը...

Հուսանք, որ Ադրբեջանը կբավարարվի մեր իշխանությունների ներողությամբ: Հաշվեք, որ մեռնելուց ենք պրծել:

Հ.Գ. Հիշում եք, չէ՞, որն է ամենավտանգավոր կենդանին. կատաղած ոչխարը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5254 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ