...

Արժե հիշեցնել

Արժե հիշեցնել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Մուրադ Փափազյանն անցանկալի անձ է Ադրբեջանում, Թուրքիայում և Հայաստանում: Նա վտանգ է ներկայացնում Ալիևի, Էրդողանի ու Նիկոլի համար:

Նրանից վախենում են Ալիևը, Էրդողանն ու Նիկոլը: Մուրադ Փափազյանը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել Ալիևի ու Էրդողանի պահանջով»:

«ՉԻ». Թեպետ Արթուր Ղազինյանին ենք հիշատակել, բայց այս բառախաղը համատարած տարածում են ընդդիմադիրները, հիմնականում՝ դաշնակցական և քոչարյանական: Այսինքն՝ բացի Փաշինյանից, դաշնակցական այդ գործչին մեկ էլ Ալիևն ու Էրդողանն են անցանկալի անձ համարել: Պարզվում է՝ Մուրադ Փափազյանը ահագին լավ գործեր է արել Ֆրանսիայում՝ հանուն Հայաստանի ու Արցախի, ու տեսեք՝ այս իշխանությունները հետը ոնց են վարվում:

Գուցե, վատ է, որ իշխանություններն արգելել են այս դաշնակի մուտքը Հայաստան: Մանավանդ, որ իրավական որևէ հիմնավորում այդպես էլ չի տրվել նման որոշման համար:

Բայց այս բառախաղը ծամոն սարքածներին արժե մի բան հիշեցնել. եթե Փաշինյանի արածը դավաճանություն եք համարում, թե բա՝ ընդդիմադիր ու հայրենասեր մարդուն չի թողել, որ Հայաստան գա, բա Վանո Սիրադեղյանին Հայաստանից աքսորելն ու մինչև կյանքի վերջ անցանկալի անձ ճանաչելն ի՞նչ էր, դավաճանություն չէ՞ր: Մի մարդու, որը Հայաստան պետության հիմնադիրներից մեկն էր, մի մարդու, որը անգնահատելի դեր է ունեցել մեր պետության կայացման գործում, անուրանալի ավանդ է ունեցել արցախյան ազատամարտում. մենակ էն, որ Լաչինի միջանցքը պահեց, դա հերիք էր: Բայց նրանից վախենում էին Քոչարյանը, Սարգսյանն ու ավելի ուշ՝ Նիկոլը: Նա վտանգ էր ներկայացնում դաշնակների համար: Չէ՞, կարո՞ղ է այդպես չէ:

Ինչ-որ մի հատ Մուրադ Փափազյան եք խաղացնում, դուք՝ Վանո Սիրադեղյանին անցանկալի անձ ճանաչածներդ, իշխանություններն էլ՝ ձեզ հետ միասին: Ինչի՞ այն ժամանակ նման վայնասուն չէիք բարձրացնում, երբ հալածում էին Վանոյին: Տասնապատիկ, հարյուրապատիկ առավել դավաճանություն էր դա. ուրանալ նրա արածներն ու տասնամյակներ շարունակ արգելել նրա վերադարձը հայրենիք: Վերադարձը, ոչ թե՝ տուրիստի պես գնալ-գալը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3133 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ