...

Կերեք ձեր եփած ճաշը

Կերեք ձեր եփած ճաշը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է. «Ռուսաստանը մեզ դավաճանել է 2020-ից սկսած»:

«ՉԻ». Գագիկ Մելքոնյանը, և ընդհանրապես, իշխանությունները, որ մի քիչ տառաճանաչ լինեին, մի քիչ մտածելու ունակություն ունենային, հետևություններ կանեին Վանո Սիրադեղյանի զգուշացումներից: Նիկոլ Փաշինյանն էլ, որ 20 տարի առաջ Վանոյի հոդվածները թերթում հավեսով հրապարակելուց առաջ դրանք կարդար, բալքիմ այս վիճակում չլինեինք, ու դավաճաններ չփնտրեինք:

Ուրիշ բան չենք ասում, մեր փոխարեն Վանո Սիրադեղյանը «Պարիտետի ժամում» տեղը տեղին պատասխանել է Գագիկ Մելքոնյանին: Մեջբերում ենք.

«Դառնանք մեր կուսակցություններին ու ոչ բարով իշխանությանը հարցով․ Ինչի՞ հասաք՝ այսքան տարիներ ժողովրդին ներշնչելով, թե մեր թշնամին նավթ չունի, և թե մեր քրիստոնյա լինելը բավարար պայման է, որպեսզի Ռուսաստանը մեր կողմից լինի միշտ։ Մարդիկ մեղավոր չեն։ Հայ կորստաբեր քաղաքական մտքի ասպետների մի քանի սերունդ ջանք է թափել (նաև թափելով ժողովրդի արյունը), որպեսզի հայ մարդը առավելագույնս հիվանդագին ընկալի Ռուսաստանի ամեն մի քայլը տարածաշրջանում։ Հիմա պատրաստ եղեք վայելելու դրա պտուղները։

Հայ ժողովրդին կարելի է «կերցնել» ամեն ինչ, բայց ռուս-ադրբեջանական մերձեցումը նա ընկալում է իբրև իր գոյության հիմքերի խարխլում։ Տաք եք, չեք զգում զանգվածային փսիխոզի խմորումը այդ հողի վրա։ Խաթարված հոգեվիճակում չեն ներելու ոչ միայն զույգ իշխողներին։ Եվ ոչ միայն քաղաքական հենարանին։ Էլ ականջ չեն դնելու «մազութի», «թալանի» հեքիաթներին, չեն հավատալու, որ ցանկություն ունեիք «երկիրը դուրս բերել փոսից»։ Տնտեսության և քաղաքականության մեջ անելիքները զուգարանի փոս փորողի բառապաշարով մատուցելու ընդունակ (փոսից հանել, փոսը լցնել, փոսը ծածկել) կուսակցություն, կուսակցական ու պատգամավոր պետք չի գալու այլևս մարդկանց, որովհետև դուք ոչ միայն Ղարաբաղն եք ծախել ու դատապարտել հայաթափման, այլև անբանությամբ, վախկոտությամբ ու անխելքությամբ Ռուսաստանի համակրանքն եք ծախել Ադրբեջանին։ Այսպիսին է լինելու ժողովրդի ընկալումը։ Այսպիսի ընկալման համար դուք շա՜ տ եք ջանացել։ Բարի եղեք ուտել ձեր եփած ճաշը»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   798 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ