...

Բա ինքն էդ տղան է՞

Բա ինքն էդ տղան է՞

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տավուշի 4 տարածքները Ադրբեջանին թողնելու մասին. «Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի»:

ՉԻ.- Դե իհարկե: Ինչ ճիշտն է, ճիշտն է: Նիկոլ Փաշինյանը հանձնող չի:

Հո Արցախը իր հանձնելով չի՞ եղել: Հանձնել են... խոսքի, ռուսները, կամ Ալմա-Աթայի բնակիչները, քարը պայթի, տրաքի, Լիսաբոնի քաղաքապետարանը:

Հայաստանի տարածքներ... չեղավ, էդ հաստատ իր հանձնելով չի, բա ինքը հանձնող տղա է՞, դա էդ անտեր քարտեզ գծողն է հանձնում, 1988 թվի Պոլիտբյուրոն:

Այնպես որ, ճիշտ է, Փաշինյանը հանձնող չի, ինքը դիտորդական առաքելության ղեկավար է, կողքից նայում է, թե ոնց են հանձնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ