...

Բութ և շատակեր

Բութ և շատակեր

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով այն հարցին, թե գուցե վաղն էլ Ադրբեջանը Երևանն ու Սևանը պահանջի՝ ասելով իմ հողն է, արձագանքել է․ «Երևանն ու Սևանը Հայաստանի տարածք է, էն մարդը Երևանն ու Սևանը չի ուզում, էն մարդը իրա հողն է ուզում»:

«ՉԻ». Չուկչան գալիս է տուն, տեսնում կնիկը սիրեկանի հետ անկողնում է: Մոտենում է սիրեկանին, գոռում. «Լսի՛, բայց դու ինչ բութ ես, հազար անգամ բացատրել եմ, որ էս իմ կնիկն է»: 

Հիմա էս ժողովուրդը բութ է, ինչ կարող ենք անել, չի հասկանում: Իշխանություններն ամեն աստծո օր բացատրում, բացատրում են՝ էս տարածքը մերը չի, էն տարածքը մերը չի, մեկ է, ուղեղները չի մտնում:

Ալմա-Աթայի հռչակագիրը աչքն են կոխում, չի ստացվում: Հիսուսի պատգամներն են հիշեցնում, որ եթե մի տարածքդ վերցնում են, մյուս տարածքդ էլ պիտի տաս, էլի չի ստացվում: 

Մեղք են էս իշխանությունները, կրակն են ընկել ժողովրդի ձեռքը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   429 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ