...

Ուտեմ քեզ

Ուտեմ քեզ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է. «Ես սիրում եմ Մարիա Զախարովային, ինքը որ խոսում ա, ես լավ եմ զգում ինձ»:

«ՉԻ». Ախր տեսնում էինք, որ Գագիկ Մելքոնյանը միշտ լավ տրամադրություն ունի: Անկախ ամեն ինչից. պատերազմ տանուլ կտանք, Արցախ կկորցնենք, զոհեր կունենանք, մեկ է, տրամը միլիոն է: 

Դու մի ասա, Մարիա Զախարովա է լսում, դրա համար էլ միշտ լավ է զգում: Նրա ֆանատն է: Կոմպի դեսկթոփին էլ Մարիայի նկարն է: 

Էս պետք է Մարիա Զախարովային հասցնել. թող իմանա, թե հայ պատգամավորների վրա ինչ դրական ազդեցություն է թողնում: Ու հաճախ խոսի: Խոսելու ընթացքում էլ ուղիղ նայի Գագիկ Մելքոնյանի աչքերին, որ ընդհանրապես հալվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   447 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ