...

Նվագախմբի ճուտոները

Նվագախմբի ճուտոները

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Ռուսաստանի այն հայտարարությանը, որ ԵՄ դիտորդները վերածվում են նատոյական ուժերի Հայաստանում, ասել է. «Ծիկին Զախարովա՞ն է ասել, կարծում եմ՝ Գուրգեն Մելքոնյանը այդ հարցին կպատասխանի»։

«ՉԻ». Հեչ կմտածեի՞ք, որ երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը հանրայնացրեց կլիզմայական բառապաշարը, 25 տարի հետո մեկ այլ Քոչարյան այդ բառապաշարն ավելի կհարստացնի նոր որակումներով, էպիտետներով:

Հատուկ ստուգեցինք, այո, այդպես էլ կա. ծիկին Մարիա Զախարովան չափն անցնում է: Կլասն էլ գցել է, դրա համար էլ այնպիսի հզոր անհատականությունը, ինչպիսին Անդրանիկ Քոչարյանն է, չարժե, որ իջնի նրա մակարդակին. նման դեպքերում կա ավելի ցածր կլասի պատասխանող: 

Գուրգեն Մելքոնյանն էլ, փաստորեն, նվագախմբի «ճուտոն» է, էլի, տղերքը որ լայաղ չեն անում, իրեն են ուղարկում սիգարետի ետևից: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   584 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ