...

Պարզից էլ պարզ է

Պարզից էլ պարզ է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է 2020-ի պատերազմի նախապատրաստությանը։ 

«Անկեղծ ասած, հետաքրքիր է, թե որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը։ Մենք պետք է ինքներս գլխի ընկնե՞նք, թե՞ մեզ հետո կասեն։ Տրամաբանական կլիներ անուններ նշելը, եթե խոսքն այդպիսի լուրջ հայտարարությունների մասին է»:

«ՉԻ». Իբր չգիտեն, թե որ երկրների մասին է խոսքը: Պարզ չի՞, որ Փաշինյանը նկատի ուներ Ղրղզստանին ու Տաջիկստանին: Ուղղակի չէր ուզում նեղացնել նրանց, դրա համար անունները չտվեց:

Համ էլ ինտրիգ գցեց ՀԱՊԿ երկրների շրջանում: Ամեն մեկը մյուսին հարցնում է. ապեր, կարո՞ղ է Հայաստանի ղեկավարը քեզ նկատի ուներ: 

Իսկ ընդհանրապես, Փաշինյանը անուններ կտար միայն այն դեպքում, եթե խոսքը գնար լուրջ հայտարարությունների մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ