...

Էս ո՞ւր հասցրիք

Էս ո՞ւր հասցրիք

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ և գործողություններ կկառուցի հայկական կողմի պատասխանի հիման վրա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«ՉԻ». Սա Հայաստանի հետ կապված ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի ամենաանշառ հայտարարությունն է, որն արել է երեկ:

Էն մնացածների մասին ավելի լավ է չխոսենք: Վարչապետի հարցազրույցի մասին այնպիսի մեկնաբանություններ արեց, թող ու փախի:

Կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն արդեն ոչ թե ճգնաժամային են, այլ կոնֆլիկտային: Ոչ մեր իշխանություններն են թաքցնում վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, ոչ ռուսները մեր հանդեպ: Ամենաշատը սա ուրախացնում է մեր արևտամետ սեգմենտին: Համարյա տոնախմբություն է, սրտները հովացած ուրախանում են: 

Իսկ թե Հայաստանի համար սա ինչ իրողությունների կբերի, սրանց վեջը չէ: Պետությունը խաղալիք են դարձրել, խաղում են:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ