...

Էլի աննախադեպ նվաճում

Էլի աննախադեպ նվաճում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ասել է. «Երևանից հնչող այն հայտարարությունները, թե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում վտանգ է երկրի համար, աբսուրդ են։ Նման կոչեր անող արկածախնդիրներին կոչ ենք անում մտածել հետևանքների մասին»։

«ՉԻ». Հայաստանի նորանկախ պատմության մեջ ունեցել ենք երեք ղեկավար: Ով, ինչպես է ղեկավարել, այլ թեմա է: Բայց այս երեք ղեկավարների պաշտոնավարման ընթացքում միջազգային խոշոր տերություններից որևէ մեկը երբևիցե նման որակումներ նրանց չի տվել: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իրանը... նույնիսկ Թուրքիան, երբեք անձնավորված չեն թիրախավորել մեր ղեկավարներին: 

Եղել են քննադատություններ՝ կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության, բարեփոխումների ընթացքի և այլ հարցերի վերաբերյալ, եղել են դատապարտող հայտարարություններ՝ կախված ընտրությունների կեղծման հետ, բռնությունների, բայց մեր երեք նախկին ղեկավարներից ոչ մեկին քյալլագյոզ չեն անվանել:

Չնայած, Փաշինյանը իր հարյուրեսիմքանի նվաճումների մեջ սա էլ կարող է ներառել: Վերջին հաշվով, սա էլ է աննախադեպ: Ու խնդիրն այն չէ՝ Ռուսաստանը ճիշտ է ասում, թե սխալ, այլ այն, որ բերել հասցրել են մի վիճակի, երբ այսպիսի որակումներ են տալիս, այն էլ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակի մակարդակով: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   689 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ