...

Չեղած բանի արդիականը

Չեղած բանի արդիականը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի փաթեթը շարունակում է արդիական մնալ։

«Գիտեք, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը մնում է արդիական։ Պաշտոնապես կողմերից ոչ մեկը չի հերքել այդ պայմանավորվածությունները»:

«ՉԻ». Դե, պարզ ասեք, էլի, որ միջանցքի հարցն է ձեր փորացավը:

Տակն ուրիշ բան չի մնացել, բացի միջանցքից: Արցախը չկա, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը չկա, բայց փաստորեն նոյեմբերի 9-ը դեռ կա: 

Այնպես որ, տալիս, տալիս ենք, հանձնում, հանձնում ենք, բայց խաղաղության խաչմերուկի ծերը չի երևում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ