...

Սալյուտ, Մարիա

Սալյուտ, Մարիա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի այսօրվա իշխանություններն իզուր են հայկական հազարամյա քաղաքակրթությունը համեմատում Եվրամիության հետ։

Լավ է՝ վերջում մաքուր հայերեն չի արտասանել «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին․․․»։ Ի վերջո՝ Մարիա Զախարովան ցանկացած փաստ, այսպես ասենք, յուրովի ներկայացնելու մեծ վարպետ է ու շատ համոզիչ կհիմնավորեր՝ «իսկ ո՞վ է ասել, որ Տերյանը «վայրի արջի ցեղեր» ասելով ռուսներին նկատի ուներ, չէ՞ որ արջը Եվրամիության կարևորագույն երկրի մայրաքաղաք Բեռլինի՛ խորհրդանիշն է»։ 

Հա, ի դեպ՝ հայկական հազարամյա քաղաքակրթությունն ու պետականությունը ոչ միայն Եվրամիությունից է հին, այլև ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից ու Ռուսաստան-Բելառուս միասնական պետությունից։ Չէ, ոչինչ չենք ակնարկում։ Պարզապես ասում ենք՝ իսկ կլինի՞ երկուսդ էլ սի․․․րո խոստովանությունների փոխարեն մեզ հանգիստ թողնեք։

ՎԱՐԿԱՆԻՇ

   551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ