...

«Նամյոկ» ռուսաց թագավորից

«Նամյոկ» ռուսաց թագավորից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հարցում որևէ պարտավորություն չուներ, իսկ Հայաստանի դեմ որևէ արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել։

Դե իհարկե, ի՞նչ ագրեսիա, ադրբեջանական զորքը Վարդենիսի ուղղությամբ, Ջերմուկի սարերում կամ Ներքին Հանդում գտնվում է սովորական աշխատանքային այցով, Ղարաբաղի հարցում էլ, իսկապես, որոշակի պարտավորություններ ուներ ոչ թե ՀԱՊԿ-ը, այլ Ռուսաստանը։ 

Իսկ ընդհանրապես՝ Պուտինի հայտարարությունը հիշեցրեց 90-ականներին «02 Ոստիկանական լրատու» հաղորդման ժամանակ ինչ-որ միջադեպի վերաբերյալ ինչ-որ ոստիկանի տված պարզաբանումը․ «տուժողի ծեծում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել քաշքշում, փողկապի ձգում, գետնին տապալում»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   213 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ