...

Մի քիչ կամաց

Մի քիչ կամաց

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Երևանում որոշ քաղաքական գործիչներ դժգոհություններ են հայտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերից և խոսում են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի «անարդյունավետության» մասին:

Բացասական ազդեցություն են ունեցել նաև հայկական կողմի կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը Ղարաբաղին զենք մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, և Երևանի չցանկանալն ապահովել հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից, ինչը մեծապես հանգեցրեց սեպտեմբերի ռազմական բախումներին»:

«ՉԻ». Լավ, էս մեկը, ինչպես ասում են, պերեբոր էր: Հասկացանք, մեր իշխանությունները հազար ու մի սխալ են թույլ տվել, շարունակում են թույլ տալ, բայց 2020-ի պատերազմից հետո զորքերը հանել են Ղարաբաղից:

Եթե հանած չլինեին, հենց ռուսները դրա մասին գոնե մի անգամ կհայտարարեին մինչև 2023-ի սեպտեմբերը: 

Կամ զենք մատակարարելու թեման. առաջին անգամ ենք սրա մասին լսում: Լաչինի միջանցքը վերահսկում էին ռուսական խաղաղապահ ուժերը: Ոնց որ թե ուրիշ միջանցք չի եղել: Արցախ մտնող բոլոր մեքենաները պարտադիր ստուգվում էին: Նույնիսկ եթե մեքենայի մեջ զինվորական էր լինում, ստուգում էին՝ Արցախի՞, թե՞ Հայաստանի զինվոր է: Եթե Հայաստանից էր լինում, ետ էին ուղարկում:

Զենքը ո՞նց պիտի այս պայմաններում Արցախին մատակարարեին: Հո ասեղ չի՞, որ ծոցագրպանդ դրած անցկացնես: Մանավանդ, որ Արցախի հայաթափումից առաջ 9 ամիս Արցախը լիակատար բլոկադայի մեջ էր, ադրբեջանցիներն էին վերահսկում միջանցքը: Մենակ չասեն՝ թունել էին փորել, Գազայի հատվածի պես: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ