ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրել է. «Կարճ ասած` պատմական փաստ է, որ զինվորականը` առավել ևս գեներալը, իրավունք չունի և անգամ մտքով անցկացնել, որ կարող է քաղաքականությամբ զբաղվել, քանզի ի վերջո արդյունքը մեկն է, փափուկ ասեմ՝ շարքային բաստարդ դառնալը»:
«ՉԻ». Կարճ ասած, ՔՊ խմբակցության պատգամավորը շարքային բաստարդ է անվանում ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր, նախկին զինվորական, առավել ևս գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանին:
Այնպես որ, Գագիկ Մելքոնյանը պետք է հաշիվ պահանջի ոչ թե ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանից, որ վերջինս եսիմինչ պայթուցիկ է դրել իր տան կողքերը, այլ ՔՊ անդամ Վիլեն Գաբրիելյանից:
Սեյրան Օհանյանն ինքը գիտի՝ հաշիվ պահանջի, թե չէ:
Ովքեր չգիտեն, ասենք, որ բաստարդը ապօրինի կամ արտաամուսնական կապից ծնված զավակն է: Էս արդեն ծանր վիրավորանք է քաղաքականությամբ զբաղվող գեներալների համար: