ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ո՞րն է պետականը, ազգայինը, և ըստ այդմ ո՞րն է ապապետականը, ապազգայինը»:
«ՉԻ». Էս հարցադրումն արել է՝ անդրադառնալով Տավուշի մարզում ընթացող զարգացումներին:
Բայց գիտե՞ք՝ ինչի է նման հարցադրում արել. որովհետև իրենք իսկապես չգիտեն՝ որն է պետականը, ազգայինը, որը՝ ապազգայինը: Որ իմանային, կասեին: Էլ չենք ասում՝ կանեին:
Պետականը կամ ազգայինն այն է, որ դուք քաղաքականությունն իրականացնում եք՝ ելնելով պետական կամ ազգային շահերից:
Իսկ դուք 5 տարի է, քաղաքականություն եք իրականացնում՝ ելնելով ձեր քաղաքական շահերից: Ձեր ռեյտինգն ավելի կարևոր է, քան պետությունը, ազգայինը:
Հակառակ դեպքում Փաշինյանը երբեք չէր ասի, թե 2020-ին կկանգնեցներ պատերազմը, բայց այդ դեպքում իրեն դավաճան կհամարեին, ռեյտինգն էլ կընկներ:
Վերջ, էսքանը: Սրա մեջ հարցադրման պատասխանը կա: