...

Օմարի ջայլամը

Օմարի ջայլամը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, «ՍիվիլՆեթ»-ի եթերում անդրադառնալով հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց, ասել է. «Եթե ընդդիմադիր պատգամավոր լինեի, կարծում եմ՝ կպահանջեի պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարականը»:

«ՉԻ». Նախկին «Նավակ ճոճողը» սա հպարտությամբ է ասում, իբր նայեք՝ ինչքան քաջ եմ, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարական պահանջող տղա եմ.... համարյա պահանջող: Էն էլ չի ստացվում, ափսոս, իշխող խմբակցության անդամ է: Թե չէ նաղդ պահանջող էր: Այսինքն՝ ընդունում է, որ նման ողբերգական դեպքից հետո պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հրաժարական պետք է տային, կամ նրանց ազատեին, բայց ո՞նց դրան հասնեն, եթե հրաժարական պահանջողն ու ազատողը նույն թիմից են: Լավ չի:

Դա նույնն է, որ Օմարի արծիվը տեսնի, որ փողոցում մեկին ծեծում են, արյունլվիկ անում, գնա, որ օգնության հասնի ծեծվողին, էն էլ տեսնի, որ ծեծողները իր թիմակիցներն են, կուսակցական ընկերները, կանգնի, հայտարարի, որ եթե իմ թիմակիցները չլինեիք, ես չէի թողնի, որ ծեծեք այս մարդուն, ձեր ձեռքը կբռնեի, կկանխեի այս հանցանքը: Դե լավ, հելա տուն, ադյու...

Վիլեն Գաբրիելյանին խորհուրդ կտանք մի քիչ պատմություն ուսումնասիրի: Գուցե գտնի հարյուրավոր դեպքեր, երբ տարբեր երկրներում հենց իշխող կուսակցության անդամներն են նախաձեռնել այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային, պետության ղեկավարին հեռացնելու կամ նույնիսկ իմպիչմենտի ենթարկելու գործընթացը, թեպետ այդ պաշտոնյան կամ ղեկավարն իրենց կուսակցական ընկերն է: Բոլոր այդ դեպքերում մարդիկ առաջնորդվել են պետության, այլ ոչ թե սեփական շահերով ու ջայլամից դրանով են տարբերվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   960 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ