...

Տղա է, տղա

Տղա է, տղա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրել է. «Վալերիանկան գիտեմ հաստատ ձեռքներդ ա, որպես նախկին դիպլոմով դեղագետ հորդորում եմ՝ բոյարիշնիկ գումարած պուստիրնիկ հետը խառնեք, ձև չկա պիտի ասեմ՝ Հոլի գաղափարը չգիտեմ ով է մտածել, բայց Երկնային, Հզորագույն Գեղեցիկ և Հայկական գաղափար էր»:

«ՉԻ». Օրերս աչքներովս մի ֆեյսբուքյան գրառում ընկավ: Մեկը գրել էր. եթե այս իշխանությունները հանկարծ ինչ-որ հարցում հաջողության հասնեն, բոլորիս բռնաբարելու են:

Սրա մեջ ճշմարտության հատիկ կա. մի հատ կրպակ էին Հրապարակից հանել, քիչ էր մնում ազգային տոն հռչակեին այդ օրը: Հիմա իմքայլական պատգամավորը մի այնպիսի պաթոսով է ստատուս գրել, կողքից կմտածեն, թե Լաչինի միջանցքը ազատ ու անվտանգ են դարձրել, ադրբեջանցիներին են այնտեղից քշել:

Չէ, խոսքն ընդամենը «Մանկական Եվրատեսիլում» լուսաձայնային էֆեկտների մասին է: Էֆեկտներ, որոնք պետք է ուրախացնեն 5 տարեկան երեխային, այլ ոչ թե իշխանական պատգամավորին: Եթե, իհարկե, իշխանական պատգամավորը 5 տարեկան երեխայի ուղեղով չի: 

Թուր ու թվանք են կտրել այդ էֆեկտներից, քաջերից քաջ դարձել: Իսկ այդ ընթացքում Արցախը կորցնելու վտանգի առջև ենք կանգնել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2834 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ