...

Ուզում է, որ կատաղի

Ուզում է, որ կատաղի

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, անդրադառնալով Դիլիջանում տեղի ունեցած դեպքին, երբ տեղի քրեականի պետը ծեծել էր 16-ամյա մատուցողին, գրել է. «Բարև Ձեզ, եկել եմ ասեմ, որ սա հատուկ եմ մի օր ուշացումով գրում, որ չասեն, թե էմոցիայից դրդված է:

Ընդհանուր առմամբ, երկար ժամանակ է ձայն չեմ հանում տարբեր խնդիրների և դեպքերի շուրջ և ոչ միայն ստորև նշված դեպքի, բայց դա չի նշանակում, որ չեմ հասկանում ինչ է տեղի ունենում:

Եթե դուք, տենց ձևը ջոկել եք, որ վերադասին ձեր ուզած ճշմարտությունը ձեր տարատեսակ գույնզգույն տեղեկանքներով կարող եք ներկայացնեք, դա դեռ չի նշանակում, որ տենց անցավ ու մարսվեց, և մենք չենք տիրապետում իրական ճշմարտությանը, որը կհասցնենք ձեր վերադասներին:

Եթե դուք տենց մտածում եք, թե գործ ունեք ուղղակի ինչ-որ «կնոպկա սեղմողների» հետ, ապա չարաչար սխալվում եք, որովհետև անձամբ ես ուղղակի շատ համբերատար եմ, բայց դա ունի ավարտ»:

«ՉԻ». Մեզ թվում է, որ Նավակ ճոճողը (հիմա միայն այդպես է ներկայանում, Օմարի արծիվը պրծել է) չափից դուրս համբերատար է: Այնքան համբերատար, որ երբ կառավարության ծառայողական մեքենան մահացու վրաերթի ենթարկեց հղի կնոջը, իրեն հազիվ զսպեց: Ու համբերությունից ձայն չհանեց, երբ այդ դեպքի համար որևէ մեկը որևէ պատասխանատվության չենթարկվեց:

Բայց դա վաղուց էր: Ինքը դրանից հետո համբերատար սպասել է, սպասել է, ու մեկ էլ, վերջ, էլ չդիմացավ: Մի ամբողջ օր Դիլիջանի քրեականի պետի տեսանյութը հրապարակվելուց հետո համբերել է ու որոշել քարուքանդ անել բոլոր այն չար ուժերին, որոնք փորձում են կոծկել այս գործը:

Դե հա, երեկ Դիլիջանի քրեականի պետի պատմության մասին տեսակետ հայտնելը շատ մոդայիկ էր, մի բան էլ ինքը պիտի ասեր: Վճռական, խրոխտ, հպարտ տոնով: Ինքը կոճակ սեղմող չի, թե չէ, չէր խոսի: Բայց հղի կնոջ մահվան վերաբերյալ... տհաճ թեմա է, շառ է, անցած էտապ է, էս Դիլիջանինը ընտիր է, շատ հարմար է քաջությունը ցույց տալու համար:

Հեսա աղմուկը կմարի, ու մեր արծիվը նորից համբերության գիրկը կընկնի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   947 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ