...

Դե որ առաջնորդը Քոչարյանը լինի...

Դե որ առաջնորդը Քոչարյանը լինի...

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Հայաստանում այսօր առկա է չիրացված ահռելի պրոտեստ ներուժ: Ընդդիմությունը պետք է ենթարկվի արմատական բարեփոխման, ինչպես կառուցվածքի, այնպես էլ առաջարկի ու առաջնորդների մասով:

Պետք է ճիշտ թիմ, ընդունելի ու հասկանալի առաջարկ, խարիզմատիկ, վճռական առաջնորդ, գրագետ ու լավ հաշվարկված գործողություններ, ու ինքներս կապշենք փողոցում մարդկանց թվից»:

«ՉԻ». Մարդը ճիշտ բաներ է ասում: Ասում է՝ ընդդիմությունը պետք է արմատական բարեփոխման ենթարկվի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանից յան տալ, դաշնակների հետ հույս չկապել: 

Երևի քչերը գիտեն, որ նոյեմբերի 5-ին ընդդիմությունը միտինգ էր հրավիրել: Եկան, խոսեցին, գնացին: Նրանց շարքերն ավելի նոսրացան, իսկ նրանցից հիասթափվածների շարքերն ավելացան: Որովհետև այդ ընդդիմությունը ոչ խոսելու բան ունի, ոչ նորմալ առաջնորդ ունի, ուր մնաց՝ խարիզմատիկ, ոչ մի ռացիոնալ առաջարկ չի կարողանում ներկայացնել:

Ու հիմա նրանց երբեմնի համակիրներից շատերը նրանց վրա «կայֆավատ» են լինում: Չեն էլ քննադատում, ծաղրում են: Գիտակցում են, որ նման ընդդիմությունը իսկական մուրազ է իշխանության համար: Քանի սրանք կան, իշխանությունները պրոբլեմ չունեն: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1182 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ