...

Նախկին էլ կա, նախկին էլ

Նախկին էլ կա, նախկին էլ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Պատկերացնում ե՞ք Թուրքիայի նոր իշխանությունները նախկինների վրա ինչքան բան ունեն բարդելու. էլ երկրաշարժ, էլ թալանված բյուջե, էլ անորակ շինարարություն, էլ ավիրված ենթակառուցվածքներ:

Մի խոսքով, գիշեր է գալու, թեժ է լինելու...»:

«ՉԻ». Բայց ինչի՞ ենք գնում, հասնում Թուրքիա: Հայաստանում ավելի հետաքրքիր է եղել: Մենք իշխանություններ ենք ունեցել, որոնք 1998-ի հեղաշրջումից հետո նախկիններին մեղադրում էին՝ էլ երկրաշարժ, էլ ատոմակայան, էլ մութ, նույնիսկ ցուրտ եղանակի համար: 

Բա որ թալանի մեջ էին մեղադրում, մեկ էլ հողեր հանձնելու մեջ: Էդ մեղադրողները հետո իրենք ամեն մեկը մի միլիարդատեր դարձան: Ու հետո որ իրենք դարձան նախկին, թալանի մեղադրանքները հենց իրենց ներկայացրին:

Ու եթե ներկայիս նախկիններն իրենց նախկիններին թալանի մեջ մեղադրելով գոնե մի հատիկ փաստ չկարողացան բացահայտել կամ ապացուցել, սրանցից հիմա ում քերում ես, տակը թալանի ծննդատուն է բացվում: 

Այնպես որ, թուրքերը դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ նախկինների հարցերով հասնեն մեզ:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ