...

Բան չմնաց

Բան չմնաց

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Ադրբեջանում, վաղ թե ուշ, լինելու է այն, ինչ եղավ Հայաստանում 2018-ին, Ալիևի իշխանության փլուզումը պայթեցնելու է ողջ Ադրբեջանը, ինչին մենք պետք է պատրաստ լինենք. պատրաստ լինենք պատժել թշնամուն և վրեժ լուծել մեզ հասցրած ցավի, տառապանքի ու նվաստացման համար»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի այն հատվածը, երբ խորհրդականները թագավորին 5 րոպեում համոզում են, որ եթե նա հարձակվի հարևան երկրի վրա, դրանից հետո հերթով բոլորին կհաղթի ու աշխարհը կգրավի: 

Հիմա մեր մոտ ընդամենը մի ստատուսով համոզում են, որ հեսա Ալիևի իշխանությունը որ փլուզվի, կամ՝ քարը պայթի-տրաքի, պայթի, ընդամենը պետք է պատրաստ լինենք, մնացածը տեխնիկայի գործ է. դնում ու պատժում ենք, վրեժ ենք լուծում մինչև վերջին խազը:

Իսկ թե ինչու պետք է Ալիևի իշխանությունը պայթի, կարևոր չէ: Իսկ թե ինչու մենք պատրաստ լինելու դեպքում կկարողանանք Ադրբեջանին պատժել, դա էլ կարևոր չէ: Կարևորը՝ շատ համոզիչ մտքեր են՝ ծովից-ծով Հայաստան օպերայից:

Կամ էլ ուրիշ քաղաքագետներ արդեն որոշել են, որ Իրանը հեսա մտնելու է Ադրբեջան, պատժի, դե, մենք էլ առիթից կօգտվենք, կողքից մեր հարցերը կլուծենք, մեր փայ պատիժը կհասցնենք: Ու դա ասում են որպես կայացած փաստ: 

Զինվենք համբերությամբ. բան չմնաց, շուտով արևը դուրս կգա: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1024 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ