...

Իրական անեկդոտ

Իրական անեկդոտ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Բայց իրոք չեմ հասկանում, ինչու ե՞ն Երևանում ազգությամբ հայերը բողոքի ակցիա անցկացնում Ուկրաինայի դրոշներով, ի՞նչ կապ ունի դա Հայաստանի ու Արցախի հետ»:

Նրան պատասխանել է Բևեռի անդամ Արա Պապյանը, որը գրել է. «Որովհետև Հայաստանի Հանրապետությունը դեռ կա որպես գոնե ձևական անկախ պետություն շնորհիվ Ուկրաինայի հերոսական պայքարի»:

«ՉԻ». Չէ, էս անեկդոտ չի, իրականություն է: Անեկդոտը նույն գրառման տակ գրել է ԱԺ մեկ այլ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

Բա, ժողովուրդ ջան, Ուկրաինան ոչ թե իր անկախության համար է կռիվ տալիս Ռուսաստանի հետ, այլ՝ Հայաստանի: Հա, որ ուկրաինացի զինվորները գրոհում էին Խերսոնը, վանկարկում էին՝ «Հանուն Հայաստանի», կամ՝ «Առանց ռուս Հայաստան»: Պերեկուրի ժամանակ էլ երգում են՝ «Սարերից իջան, մի խումբ բևեռական»: 

Իսկ սվինամարտի ժամանակ պարզում են հայկական եռագույնը: Ռուսներն ինչի՞ են հիմա ծանր վիճակում: Հենց այս պատճառով: Տեսնում են հայկական դրոշը, մտածում են, թե եղբայրական, դաշնակից հայերն են, ուկրաինացիները տենց գալիս, հանկարծակիի են բերում, դիրքը դիրքի ետևից գրավում, ռուսներին գերի են վերցնում: 

Դրա համար էլ Արա Պապյանի զավակները չեն ծառայում հայկական բանակում: Ի՞նչ իմաստ ունի, եթե մեր բախտը Ուկրաինայում է վճռվում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1227 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ