...

«Պալիտ» արեց

«Պալիտ» արեց

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Հարցաքննեք քանոնահար տիկնոջը և կիմանաք, թե ով է նրան ուղարկել, ստուգեք նրան, կհասկանաք, թե ում հետ է շփվում, ինչ շրջանակներում է լինում:

Պայթյունը բացահայտելու և մեղավորներին գտնելու բանալին կարող է թաքնված լինեն քանոնահար տիկնոջ վարքագծի դրդապատճառներում. նա պատահական չի եկել, նրան ուղարկել են:

Իսկ եթե պարզենք, թե ով է ուղարկել և ինչ նպատակով, կհասկանանք, թե ով է կազմակերպիչը»:

«ՉԻ». Չնայած այդ քանոն նվագող աղջիկն արդեն մինչև գետին խոնարհված, հազար անգամ ներողություն է խնդրել իր արարքի համար, ամաչում է մարդկանց աչքին երևալ, բայց դա նրան չի փրկի: 

Մեզ համար արդեն պարզ է, թե ով է այդ աղջկան ուղարկել: Նրա ֆեյսբուքյան էջում գրված է, որ ինքն ինչ-որ կապ ունի «Բամբիռ» խմբի հետ: 

Իսկ «Բամբիռն» ի՞նչ է. որ «ռասշիֆրովկա» ես անում, ապա դա «բամբիտ» բառի ծածկագրված տարբերակն է: «Բամբիտ», «Սուրմալու»... զգո՞ւմ եք կապը: 

Մի խոսքով, Արթուր Ղազինյանը ճիշտ հարցադրումներով «պալիտ» է արել այս երաժշտի թիկունքում կանգնած ուժերին: 

Հ.Գ. Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ դեռ հունիսին Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարար Բեն Ուոլլեսի հետ քննարկել են Ղրիմի կամուրջին հարվածելու ծրագիրը: Թե սա ինչ կապ ունի էն քանոն նվագող աղջկա հետ... Ղազինյան Արթուրի խոսքին ենք սպասում:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4327 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ