...

Գըմփ, գըմփ, who?

Գըմփ, գըմփ, who?

Ախր պայթում ենք

Իբր քիչ էին մեր խնդիրներն ու մարտահրավերները, Մեղրիից մինչև Բագրատաշեն խառը վիճակներ են, սրանց ավելացավ նաև «Սուրմալուի» ողբերգությունը:

Մարդկային բազմաթիվ կյանքեր խլած այս ողբերգությունը հերթական անգամ վկայեց «հայի հետին խելք» արտահայտության ճշմարտացիությունը: Մի կողմ ենք դնում բազմաթիվ դավադրապաշտական տեսություններն ու վարկածները, ըստ որի՝ բոլորը՝ սկսած Բայդենից, վերջացրած Պուտինով, այս պայթյունի կազմակերպման թիկունքում էին կանգնած: Պարզապես այս պայթյունից հետո նոր հանկարծ որոշեցին կամ հասկացան, որ տոնավաճառներում պայթուցիկ իրերի վերահսկման որևէ մեխանիզմ չի եղել, որ տոնավաճառներում ընդհանրապես անվտանգության նորմեր չեն հաստատվել, որ եթե նույնիսկ խախտումներ են այնտեղ հայտնաբերվում, դրանք վերացնելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Նույնիսկ պարզվեց, որ անցած տարի այդ տոնավաճառում անվտանգության նորմերի բացակայության վերաբերյալ բողոք է եղել իրավապահ մարմիններին, որը մնացել է փշալարերից կախված:

Թան էլ չէ, փրթած Մեղրի

Էս ամեն ինչը թողած, զառանցում են. ում խելքին ինչ փչի, ասում է. մեկը Խաչատուր Սուքիասյանի անունն է տալիս, երկրորդը՝ բրիտանական հետախուզության, մարդ կա, ասում էր՝ սա Մեղրիի միջանցքի հետ է կապված: Բայց արանքում Ռուսաստանի դեսպանատունն է զայրանում: Ենթադրում ենք՝ այդ զայրույթն ուրիշ փորացավ ունի ու այլ նպատակներ է հետապնդում:

Իսկ Մեղրիի միջանցքի հարցն արդեն լրջացել է: Լաչինի միջանցքը հորով-մորով արեցինք, հիմա հերթը Մեղրիինն է: Իհարկե, այստեղ բազմաթիվ աշխարհաքաղաքական շահեր են միահյուսվել, խճճվել, չափազանց բարձր խաղադրույքներ են կատարվել: Թուրքիան ուկրաինական այս պատերազմում չափազանց էական օժանդակություն է ցուցաբերում Ռուսաստանին, բայց դրա դիմաց հաշիվ է ներկայացրել Ռուսաստանին: Ռուսաստանն էլ, քանի որ խրված է Ուկրաինայում... բայց մի րոպե, էս ի՞նչ կրակոցներ են հնչում խորհրդարանում: Էլի՞: 

Չէ, էս մեկը ոչ թե խորհրդարանում էր, այլ քաղաքապետարանում, և ոչ թե Երևանի, այլ Մասիսի, և ոչ թե Նաիրի Հունանյանն էր կրակում, այլ ավագանիի նախկին անդամը:

Էժան ու որակով տեսարաններ

Ընդհանրապես, որ հիմա տուրիստներ են գալիս Հայաստան, էլ մի տարեք Գառնի, Գեղարդ, Աշտարակի ձոր... դրանք անցած էտապ են: Անպայման տարեք որևէ վարչական շենք, թաղապետարան, քաղաքապետարան և այլն: Տուրիստները գժվում են սենց թրիլերների համար, երբ «ժիվոյ» կարող են հետևել, թե ինչպես են ուժային կառույցները մի քանի ժամ փորձում Մասիսի քաղաքապետարան մտած տղամարդու հետ մի բան անել: Սկսած՝ համոզելուց, որ դուրս գա, զենքերը վայր դնի, մինչև վնասազերծելը: Ու այս թրիլերն ավարտվեց թրիլերին արժանի ձևով. Մասիսի փոխքաղաքապետը հայտարարեց, թե ֆսյո, այդ տղամարդուն վնասազերծել են, այդ հայտարարությունից 15 րոպե հետո մտան այն աշխատասենյակ, որտեղ վնասազերծված տղամարդն էր, ու տեսան, որ նա ինքնասպան է եղել: Այսինքն՝ սկզբից վնասազերծել են, հետո ինքնասպան է եղել:

Ինչ-որ ծանոթ պատմություն է, մի տեղ լսել ենք: Հա, իհարկե, Արծրուն Մարգարյանի դեպքում էլ էր մոտավորապես այդպես եղել: Մի քանի անգամ իր վրա էր կրակել, որ ինքնասպան լիներ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   955 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ