...

Պայծառատեսները

Պայծառատեսները

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին, հայտարարել է. «Սա ահաբեկչական ակտ է, ինչի մասին ուղիղ մեկ շաբաթ առաջ այստեղ նստած ասում էի, որ շուտով Երևանում սկսելու են գմփալ շենքեր»:

«ՉԻ». Պայծառատես մարդ է, փաստորեն: Օրով, ժամով ամեն ինչ կանխատեսում են: 

Մենակ թե մի հարց է առաջանում. 20 տարի Ադրբեջանը ձեր աչքի առջև պատերազմի էր պատրաստվում, բա որ այդքան պայծառատես եք, էդ ինչի՞ չեք կարողացել կանխատեսել, թե մեզ ինչ է սպասվում:

Գնայիք, ձեր մամուլի ակումբում ասեիք, որ շուտով մեր հարևան երկիրը, որի մասնագետն է իբր համարվում այս փորձագետը, պատերազմ է սկսելու, ու քանի որ պայծառատես-գուշակ եք, նաև հայտնեիք, թե ինչով է ավարտվելու այդ պատերազմը:

Թե չէ հետին թվով բոլորն էլ կարող են գուշակ աշխատել:  

 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1257 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ