...

Վճռական են սթափվում

Վճռական են սթափվում

ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱՆԻՖ տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սուրմալուի» պայթյունին, ասել է. «Տեղի ունեցած ողբերգությունը, կարծում եմ, շատ սթափեցնող և ցավալի բան է»:

«ՉԻ». Ինչի մինչև հիմա Հայաստանում սթափեցնող ու ցավալի բան տեղի չէ՞ր ունեցել: Թե՞ մինչև հիմա ոչ սթափ վիճակում էիք: 

Վերջին երեք տարում Հայաստանում այնքան իրադարձություններ են եղել, որոնցից յուրաքանչյուրը պետք է սթափեցներ ձեզ: Պատերազմ, զոհեր, սահման, միջանցք, Արցախ, դատական համակարգ, քաղաքական համակարգ, ընտրություններ... 

Եթե սրանցից ոչ մեկը չի սթափեցրել, էս մեկն ինչի՞ պիտի սթափեցնի:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ