...

Ուրիշ փաստարկ չի գտել

Ուրիշ փաստարկ չի գտել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով ծառահատումների դեմ կազմակերպված բողոքի ակցիային, ասել է. «Այն մարդիկ, որոնք այսօր միտինգ են կազմակերպել, 5 տարի առաջ ասում էին, որ բոլոր թեղիները պետք է հատվեն»:

«ՉԻ». Ավինյանն էլ թույն հակափաստարկ է գտել: Ասում են՝ ծառերը մի կտրեք, թե բա՝ 5 տարի առաջ...

Դուք մի հատ ձեզանից խոսեք ու հիշեք, թե 5 տարի առաջ դո՛ւք ինչ էիք ասում: Աշխարհի ամենաոչմիթիզական դիրքերից էիք խոսում, դաշնակից դաշնակ էիք, Արցախը Հայաստան էիք դարձնում ու վերջ:

Կոնկրետ էս նույն ավինյանենք տարիներ առաջ կոտորում էին իրենց, որ երթուղային տրանսպորտի վարձը մնա 100 դրամ, փողոցներ էին փակում, իրենց ասֆալտով էին տալիս, հետո վերցրին ու տարածաշրջանում ամենաթանկ գները սահմանեցին ուղևորատար տրանսպորտի վրա:

5 տարի առաջ պետություն ունեինք, դարձրել եք բոքսի տանձ: Դրանից խոսեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1321 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ