...

Միայն գիտականորեն հիմնավորված չափալախը կօգնի

Միայն գիտականորեն հիմնավորված չափալախը կօգնի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե ծառահատումների դեմ բողոքողները որևէ գիտական հիմնավորում չեն ներկայացրել, իսկ եթե «մյուս կողմը գիտական մոտեցում չունի, ուրեմն՝ էմոցիոնալ և սիրողական մակարդակի խոսակցություններ են»։

Լավ, իսկ գիտական հիմնավորում ունի՞ արդյոք այն պնդումը, որ, օրինակ, չի կարելի Տիգրան Ավինյանին չափալախել։ Ի վերջո՝ այդ չափալախն առողջական տեսանկյունից որևէ վնաս չի հասցնի պրն Ավինյանին, դեռ մի բան էլ՝ կբարելավի արյան շրջանառությունը նրա թշի հատվածում։ Այլ հարց է, որ չափալախողն ամենայն հավանականությամբ պատասխանատվության կենթարկվի, բայց դա արդեն չափալախի անթույլատրելիության ոչ թե գիտական, այլ իրավական հիմնավորում է, ընդ որում՝ վերաբերում է ոչ թե բուն չափալախին, այլ դրա՝ չափալախման օբյեկտի հետ կապ չունեցող իրավական հետևանքներին։

Հիմա նույն տրամաբանությամբ անդրադառնանք ծառահատումներին։ Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց գիտականորեն ապացուցված է, որ եթե ծառերը հատվում են՝ դրանք այլևս ստվեր չեն գցում։ Ապացուցված է նաև, որ ստվերում ավելի զով է, քան արևի տակ, հետևաբար՝ գիտականորեն հիմնավորված է, որ համատարած ծառահատումների արդյունքում ամռանը Երևանի փողոցներում շատ ավելի անտանելի խեղդոց է լինելու, այսինքն՝ երևանցիների կյանքի որակը վատթարանալու է։ Հարց՝ այսքանից հետո կարելի՞ է գիտականորեն չհիմնավորված համարել երևանցիների՝ պրն Ավինյանին չափալախելու ցանկությունը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2997 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ