...

Սմերթ Սիթի

Սմերթ Սիթի

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ մայրաքաղաքը դառնալու է «սմարթ սիթի», ամբողջ աշխատանքն օնլայն երևալու է:

«ՉԻ». Ապրեք դուք, էդ օնլայնի արդյունքներն արդեն զգացվում են. օնլայն բոլորս տեսանք, թե Արշակունյաց պողոտայում էլիտար շենքի շինարարության ժամանակ վերամբարձ կռունկն ինչպես պոկվեց-ընկավ, ինչի հետևանքով կռունկավարը մահացավ:

Ու վերջին ամիսներին սա արդեն որերորդ դժբախտ դեպքն է, որ գրանցվում է էլիտար կոչվող շենքերի շինարարության ժամանակ: 

Մեծ-մեծ խոսելու փոխարեն վերջապես շինարարության կանոնները ստուգելու մասին մտածեք: Անտեր վիճակ է, ով ոնց ուզում, շինարարություն է անում, որակ, նորմատիվ, լրիվ մի կողմ է շպրտված:

Սմարթ-Սիթի չի, է՜, Սմերթ-Սիթի է:

Հ.Գ. Իսկ քաղաքի կենտրոնում, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա խաչմերուկ, Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկ, լուսացույցները չեն աշխատում: Անտեր ու դուրս վիճակ: Կարող եք օնլայն ստուգել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ