...

Ո՞վ է վերջը

Ո՞վ է վերջը

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:

Նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ»:

«ՉԻ». Դե ինչ, շատ հզոր հետաքննություն է սկսել քննչական կոմիտեն: Պատկերացնում եք, չէ՞, մարդիկ առավոտից ինչ հերթ են կանգնելու ՔԿ-ի շենքի մոտ, որ «Սուրմալուից» գնած «գմփիկներն» ու «սալյուտները» հանձնեն: Բան ու գործ թողնելու են, քաղաքի մի ծերից մյուսը հասնեն դրա համար: Պատկերացրի՞ք: Ճիշտ է, մենք էլ չենք պատկերացնում:

Սա կոչվում է հետաքննություն՝ հանուն «գալոչկայի»: Ցույց են տալիս՝ իբր գործ են անում: Կամ, ասենք, մարդիկ բերեցին, «գմփիկները» ներկայացրեցին, ի՞նչ է տալու դա: Իսկ որ, օրինակ, մեկը կողքի խանութից մի հատ «սալյուտ» գնի, բերի հանձնի, ո՞նց են որոշելու՝ որտեղից է դա գնված:

Եվ վերջապես, իսկ «Փեթակ» առևտրի կենտրոնից գնած հրավառ իրերի վրա էս հորդորը չի՞ տարածվում: Տարբերություն կա՞ «Փեթակի» ու «Սուրմալուի» միջև:

Լավ, շատ խոսեցինք: Գնացեք, գնացեք էդ «գմփիկները» հանձնեք քննչական կոմիտեին: Դուխով, ձեզ բան չեն անի:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   652 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ