...

Սիրուն է, Տարո´ն

Սիրուն է, Տարո´ն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող medianews.site կայքը տեղեկություն էր տարածել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «կորել է» և որևէ ցավակցական խոսք չի ասել։ Այս տեղեկությունը տարածել էին նաև մի շարք այլ կայքեր, հիմնականում՝ անհայտ ծագումնաբանության:

Սակայն Fip.am-ը հայտնել է, որ տարածվող նյութը ապատեղեկատվություն է, քանի որ հենց պայթյունի օրը՝ օգոստոսի 14-ին, կաթողիկոս Գարեգին Երկրորդն անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։ 

«ՉԻ». Մեզ թվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն արդեն ահագին աճել է, որպեսզի զբաղեցնի հենց վարչապետի պաշտոնը: 

Բա ո՞նց. մարդն արդեն ահագին լավ տիրապետում է մանիպուլյացիաներին, ընդ որում՝ այն աստիճան, որ մեկ օրում դրանք պարզվում են, ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս: 

Իսկ ընդհանրապես, որպես կանոն, նման ամոթալի ապատեղեկատվության համար, այն էլ՝ Կաթողիկոսի հասցեին, մարդիկ պետք է պաշտոններին հրաժեշտ տային շամպայնի խցանի պես: Անիմաստ բյուջեի փողերն են վատնում. ալարում են նույնիսկ ստուգել, թե ողբերգության կապակցությամբ ով և երբ է ցավակցություն հայտնել: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ