...

Չունես ոչինչ, խաղա քյարփինջ

Չունես ոչինչ, խաղա քյարփինջ

Բաաաա.... Իշխանությունները Չախֆեյքպոակմոակին «ֆաս» հրաման են տվել: Երեկվանից մի կծել է, որ կծում են Տավուշի մարզում գյուղեր հանձնելու գործընթացին դեմ գնացողներին:

Հատկապես եկեղեցուն են կծում: Ոտից, ձեռից: Բա չեք ասի՞, դրանք ագենտներ են: Տավուշի մարզի թեմի առաջնորդը նաղդ ԿԳԲ-ի ագենտ է: Բոլոր իշխանական լրատվամիջոցներում սա տարածում են: Շիրակի թեմի առաջնորդն էլ... նա էլ է ռուսական հատուկ ծառայությունների գործակալ:

Գարեգին կաթողիկոսն ընդհանրապես դև է, վիշապ, էն գլխից ներդրված ական, մենակ տեսնեք՝ ինչեր են գրում:

Ու էս որ Տավուշի մարզում ինչ-որ մարդիկ, ուժեր փորձում են խոչընդոտել հանձնվող տարածքների ականազերծմանը, դրանք հո ինչ-որ պատահական մարդիկ չե՞ն: Դրանք Պուտինի կողմից կառավարվող մութ ուժեր են, բայց լույս տվող անուններով: Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դաշնակ, պուտլեր... էնքան անուն են տվել, սաղ խառնեցինք: 

Այսինքն, կարող են հանգիստ Հայաստանը վերացնել, ով դեմ լինի, ասեն՝ Պուտինի ագենտներն են: 

Մի տեղ էլ գրել, հետո բոլորով տարածել են, որ սրանից հետո իշխանության դեմ պայքարում նվազագույնի պիտի հասցվի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերի մասնակցությունը, քանի որ նրանք բացասական վարկանիշ ունեն, ինչ անում, չեն անում, ձախողվում են, դրա համար էլ պայքարի էստաֆետը տվել են Մայր Աթոռին:

Պատկերացնում ենք՝ առաջիկայում Մայր Աթոռի ու հոգևորականների դեմ ինչ արշավ է սկսվելու: Կարող է, նույնիսկ դամբարանում պառկած Լենինը զարմանա: 

Այնպես որ, Քոչարյանով ու Սերժով վախեցնելը խաղաքարտերի մեջ ամենաքյարփինջ քայլն է: Միշտ ձեռքի տակ ունեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ