...

Անուղղելիները

Անուղղելիները

Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է. «Փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կար իշխանության տարբեր թևերի մոտեցումներ, որովհետև Տեր-Պետրոսյանը գտնում էր, որ Արցախը որոշակի ինքնավարության կարգավիճակով պետք է մնար Ադրբեջանի կազմում»:

«ՉԻ». 1997 թվականին է Հայաստանն ընդունել հակամարտության կարգավորման փուլային տարբերակը: Որը նաև Ադրբեջանն էր ընդունել: 

27 տարի է անցել, ու այս 27 տարվա մեջ այդպես էլ լայաղ չեն արել մի հատ կարդան, ծանոթանան փուլային տարբերակի մանրամասներին: Կարդային ու ցույց տային, թե որտե՞ղ էր Առաջին նախագահը Արցախը որոշակի ինքնավարության կարգավիճակով թողնում Ադրբեջանի կազմում: 

Այսինքն՝ մեզ թվում է, որ արցախցի պատգամավորները հակամարտության կարգավորման որևէ տարբերակ ընդհանրապես չեն կարդացել: Որ իմանային, թե առաջարկված փաթեթներից որում էր Արցախը որոշակի ինքնավարության կարգավիճակով մնում Ադրբեջանի կազմում, և որում դրա մասին խոսք չկա:

Թե՞ ամաչում եք Ռոբերտ Քոչարյանի անունը տալ, կամ Ստեփանակերտում ձեզ ամոթանք տված Սերժ Սարգսյանի: 

Շարունակեք, շարունակեք մնալ ձեր թողած դիրքերի մեջ: Լայն ինքնավարությամբ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ