...

Իսկ քանի՞սն են համաձայն չկռվել

Իսկ քանի՞սն են համաձայն չկռվել

«Պետական սահմանի ստեղծմանը ընդդիմացողներից քանի՞սն են պատրաստ կռվել հանուն այն ադրբեջանական բնակավայրերի, որոնք երբեք Հայաստանի կազմում չեն եղել», հայտարարել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Իրականում պետք էր հարցնել՝ «քանի՞սն են պատրաստ կռվել հանուն ՀՀ տարածքում գտնվող և երբեք Ադրբեջանի կազմում չեղած Ոսկեպար և Կիրանց գյուղերի», որովհետև «այն ադրբեջանական գյուղերը» հանձնելուց հետո ադրբեջանցիները բառիս բուն իմաստով հայտնվելու են Ոսկեպարի և Կիրանցի տների լուսամուտների տակ, ու կամ կռիվն անխուսափելի է լինելու, կամ էլ այդ գյուղերն էվակուացվելու են։ Միայն թե չասեք՝ «ո՞վ ա տենց բան ասել»։ Հենց Տարոն Չախոյանի շեֆ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է՝ հայտարարելով, թե ոչ մի երաշխիք չկա, որ այդ տարածքները հանձնելուց հետո Ադրբեջանը չի հարձակվի։

Հա, ի դեպ՝ 2020-ի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հարցրե՞լ է, թե «քանի՞սն են պատրաստ կռվել հանուն այն ադրբեջանական բնակավայրերի (Ջեբրայիլի կամ Զանգելանի), որոնք երբեք չեն եղել Հայաստանի կազմում»։ Ինչքան հիշում ենք՝ չի հարցրել, փոխարենը կոչ է արել չուլաններում զրահաբաճկոնից-բանից գտնել, ջոկատներ կազմել, հրամանատար ընտրել ու գնալ կռիվ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2629 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ