...

Լավ էլ «ձերոնքական» է, ինչո՞ւ պաշտոնից-բանից չեք տալիս

Լավ էլ «ձերոնքական» է, ինչո՞ւ պաշտոնից-բանից չեք տալիս

«Լրագրողները ոմն ինքնահռչակ գլուխ կոտրողի հռչակում են նախագահ, հետո այդ ինքնահռչակ գլուխ կոտրողի «ախռաննիկը» հայհոյում է նույն լրագրողներին։ Ամեն բան արդար է․․․», հայտարարել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Պրն Չախոյանը ճիշտ է ասում, պարզապես ճշմարտության կեսն է ասում։ Այ եթե պետական պաշտոնյա չլիներ՝ ամբողջ ճշմարտությունը կասեր։ Ու կգրեր նաև, որ «ՀՀ հպարտ քաղաքացիները ոմն ինքնահռչակ դուռ կոտրողի հռչակում են վարչապետ, հետո այդ ինքնահռչակ դուռ կոտրողը այդ նույն հպարտ քաղաքացիներից մի 5 հազար հոգու տանում-կոտորում է, նրա «ախռաննիկների» շարասյունն էլ քաղաքացիներից մեկին գցում է մեքենայի տակ ու սպանում։ Ամեն բան արդար է․․․»։

Իսկ Ղարաբաղի ինքնահռչակ նախագահ Սամվել Շահրամանյանին քննադատել չարժե։ Մարդն ընդամենը ցանկացել է ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի հետ նույն արժեհամակարգի կրողն է, ու անարդար է, որ մինչև հիմա դեռ Հայաստանում պաշտոն չի ստացել։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   761 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ