...

Վեց տարի է ապրիլմեկյան ռեժիմով ենք ապրում

Վեց տարի է ապրիլմեկյան ռեժիմով ենք ապրում

«Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը», հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Իրականում նման լուրեր տարածելով՝ լրատվամիջոցներն ուզում են ոչ թե մոլորեցնել, այլ ուրախացնել հանրությանը, բայց պրն Չախոյանը, իհարկե, իրավացի է․ չի կարելի մարդկանց հուսավառել, ապա հիասթափեցնել, դա շատ դաժան կատակ է։

Ի դեպ, հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը․ դատավորը հարցնում է՝ «մեղադրյալ, ինչո՞ւ որոշեցիք թալանել բանկը», սա էլ պատասխանում է՝ «պարոն դատավոր, առաջինը ինքը սկսեց»։ Հիմա մեր վիճակն է։ Արդեն վեց տարի է, ինչ լրատվամիջոցները հասարակությանն ամենօրյա ռեժիմով կերակրում են հնարավոր ամենադաժան ապրիլմեկյան կատակով, որը, որպես կանոն, սկսվում է «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․․․» բառերով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ