...

Համարյա գույժ է

Համարյա գույժ է

Այսօր երեկոյան Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի գլխավոր թողարկումից անմիջապես հետո եթեր կհեռարձակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«ՉԻ». Վախենալու է: Որ ասում են՝ վարչապետը հարցազրույց է տալու, ոնց որ գույժ հաղորդեն: Ինքը որ հարցազրույց է տալիս, սկսում է կռուտիտլամիշ եղանակներով հիմնավորել, թե ինչու ենք էս օրն ընկել, ինչու ենք էն օրն ընկնելու, ու ոնց են նախկինները մեզ էս օրը գցել:

Հետո մեր գլխին գալիքի, կորուստների, զիջումների անոնսն է տալիս: Ամեն հարցազրույցում ինչ-որ կարմիր գծերից է խոսում, հետո հերթական հարցազրույցում պարզվում է, որ էդ գծերը մի քիչ նեղացել են, փոքրացել:

Վախենալու է: Էնքան, որ Հայաստան-Խորվաթիայի մասին մոռացանք:

Հ.Գ. Մենք շարունակում ենք զարմանալ, թե ինչու է Նազելի Բաղդասարյանը Փաշինյանի մամլո խոսնակ աշխատում, եթե այդ գործը «ՀԺ»-ն այսպես, թե այնպես անում է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ