...

Հանդիպման ծայրը փոխել չի կարելի

Հանդիպման ծայրը փոխել չի կարելի

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել է. «Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։ 

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»:

«ՉԻ». Պրոբլեմ չունեն: Հանդիպումը փակ է եղել, ձայնագրիչ, հեռախոս հավաքած են եղել, անցանկալի ոսկեպարցիների մուտքը փակած է եղել: Բա իհարկե, կհերքեն: Ամեն ինչ:

Նույնիսկ կարող են հայտարարել, որ Փաշինյանն այդ հանդիպմանն ընդհանրապես չի խոսել: Դե գնա, ստուգի:

Դրա համար էր հանդիպումը փակ եղել. որ եթե նույնիսկ հանդիպման մասնակիցներից մեկը չդիմանար ու մանրամասներ պատմեր դրսերում, առանց աչք թարթելու հերքեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ