Գիշերը ԱԺ-ի դիմաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով հավաքված քաղաքացիների գործողություններին անդրադարձել են որոշ ՔՊ-ականներ։ Մեջբերենք․
ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան.
- Հասել են մեր տան մոտ, մարդ հավաքի էդ խունտային մի մեքենայում ու դեպի Ջերմուկ քշի։
Նույն մարզպետի հարս, Անի Քոչարյան.
- Այո, պետք է սրանց առանց զենք սահման ուղարկել
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան.
- Էս պահի դրությամբ ունեն 7-8 ժամ, որպեզի իրենց իրերը հավաքեն, որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ ճոխությունը, որ նման մեծ ոգի ունեցող ռեսուրսը չգնա առաջնագիծ։ Զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց հետևից և նրանց կտանի առաջնագիծ։
Ցուցակը բաց է, և ՔՊ-ականները կարող եմ միանալ՝ նմանօրինակ հայտարարություններով։ Ինչքան շատ, այնքան լավ։ Վերջապես կհասկանանք, թե ինչ վերաբերմունք ունի ՔՊ-ն զինվորի, սահմանի, հայրենիքի պաշտպանության գաղափարի մասին։ Օրինակ այս մոտեցումներն ապացուցում են, որ
- խունտայի աքսորավայրը այս պահին առաջնագիծն է, ավելի կոնկրետ Ջերմուկը։ Հույս կա, որ խունտան կվերացվի հակառակորդի կողմից, ՔՊ-ն էլ հանգիստ շունչ կքաշի։
- Որպեսզի խունտայի ոչնչացումն արագ իրականացվի, նրանց պետք է սահման ուղարկել առանց զենքի։
- Այն տղամարդիկ, որոք կմասնակցեն Փաշինյանի դեմ որևէ ակցիայի, նոր պատժատեսակի տակ կընկնեն՝ զինկոմիսարիատը կգնա հետևներից ու կտանի առաջնագիծ։ Այսինքն՝ առաջնագիծը կհամալրվի պատժվածներով, որոնք խունտայի ներկայացուցիչներ են և որոնց պետք է անզեն բաց թողնել հակառակորդի տեսադաշտում։
Հիտլերն ու Ստալինը նայում ու նախանձից տրաքում են։
Գոհար Վեզիրյան