...

Վառված են Հայկոյից

Վառված են Հայկոյից

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի նոր ներկայացմանը, հայտարարել է. «Հայկոն դեռ բացատրություն չի տվել ֆինանսական այն խախտումների մասին, որոնք տեղի են ունեցել քաղաքապետարանում՝ նրա օրոք»:

ՉԻ.- Բայց ասեք, թե ինչքան սյուր է հնչում, եթե անունները հանում ենք. ադրբեջանագետը դերասանի ներկայացման մասին է խոսում ու ասում, թե դերասանը բացատրություն չի տվել ֆինանսական խախտումների մասին:

Տիպիկ ադրբեջանագետ է: Բացի Ադրբեջանից, մնացած ամեն ինչ գիտեն. մշակույթ, ֆինանսներ, բարձր տեխնոլոգիաներ, ռազմական արվեստ, ագրոնոմիա: Իհարկե՝ մանկապարտեզի երեխայի մակարդակով: 

Բայց ոնց են մրմռում. տարին տասներկու ամիս մամուլի ակումբներից դուրս չեն գալիս, երկու հոգու առաջ խոսում են, երբեմն՝ մի հոգու, ու վերջ, դրանից այն կողմ ուրիշ անելիք ու ասելիք չունեն: Հիմա ծանր են տանում, որ ինչ-որ դերասան մի օրում ավելի շատ աուդիտորիա հավաքեց, քան բոլոր այս գիտունիկները միասին վերցրած՝ 10 տարում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1997 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ