...

Ինչ ուզեցիք, ինչ ստացաք

Ինչ ուզեցիք, ինչ ստացաք

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է. «Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։ 

Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարող էին նաև բոյկոտել այսօրվա ավագանու նիստը՝ այդպիսով կանխելով ՔՊ վերարտադրությունը Երևանում։ 

Փաստենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին։ Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել և ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց»։ 

«ՉԻ». Սկսենք նրանից, որ ոչ թե դուք, այլ մենք ենք կանխատեսել, որ տեղի է ունենալու այն, ինչ տեղի ունեցավ:

Ու պատճառներից մեկը ընտրություններից հետո հենց իր՝ Հայկ Մարությանի դիրքորոշումն էր: Մարդը դե յուրե կարող էր քաղաքապետ դառնալ, եթե մյուս ընդդիմադիր ուժերի հետ համատեղ հանդես գար, նրանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերեր:

Դրա փոխարեն կոպիտ ասած` ոտը ոտին գցելով ասում է. ընդդիմադիր ուժերը թող ինձ ընտրեն, բայց մնան ընդդիմություն, ինձանից հեռու մնան, ես իրենց չեմ ընդունում: Բա որ դու չես ընդունում նրանց, կամ տարածություն ես պահում, ինչի՞ պիտի նրանք քեզ ընդունեն: 

Պետք չէ Վարդան Ղուկասյանին քավության նոխազ դարձնել: Եթե նպատակ կար վերցնել Երևանը, ապա այդ նպատակի համար եղած հնարավորությունների 10 տոկոսն էլ չի օգտագործվել: 

Դե հիմա գնացեք, ընդդիմադիրներով հարաբերություններ պարզեք. գնացքը գնաց:

ՎԱՐԿԱՆԻՇ

   475 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ