...

Մի՛ քցեսցեք զմիմեանս

Մի՛ քցեսցեք զմիմեանս

«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունն այդ կուսակցությանը։ Կուսակցության խորհրդի ևս 11 անդամների անդամակցությունը դադարեցվել է սեփական դիմումների հիմքով։

«Հանրային ձայն» կուսակցության դեԴոգիֆիկացիան կամ ապաԴոգացումը, իհարկե, այդ կուսակցության ներքին գործն է, բայց ամեն դեպքում՝ իրադարձությունների զարգացումը բավականին ուշագրավ է։ Սկզբում այդ կուսակցությունը «քցեց» ընտրողներին՝ Երևանի ավագանու ընտրություններում հանդես գալով որպես կոշտ ընդդիմություն ու հետո քաղաքապետ դարձնելով Ավինյան Տիկոյին, հետո կուսակցության ներսում «քցեցին» Վարդան Ղուկասյանին․․․ Ինչևէ։ 

Մեր տեղեկությունների համաձայն՝ Վարդան Ղուկասյանն իր հերթին հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է․ «Արա ա՛յ․․․․  ․․․․․․․․․․, ես․․․․․․ ․․․․․․․, բայց․․․․․․ ․․․․․ձեր տիրոջ ․․․․․․․ չա․․․․․․․․ ․․․․ հետո․․․․․ ։ Դրա համար էլ․․․․․ ․․․․․․ը, իմացա՞ք, այ ․․․․․ ․․․․․․․․․ ։ Դե հիմա․․․․ ․․․․․․ շարքով․․․․․․․․․․․ ․․․․․․սաղիդ։ Առայժմ այսքանը»։ 

Հուսով ենք՝ ամեն դեպքում մեր պետականության համար վճռորոշ այս ժամանակահատվածում «Հանրային ձայնը» կշարունակի իր առանցքային դերակատարումը քաղաքական կյանքում և կօգնի դիմակայել օրեցօր ահագնացող մարտահրավերներին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   428 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ