...

Ստացա՞ք ձեր ուզածը

Ստացա՞ք ձեր ուզածը

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է. «Երկրորդ փուլ թույլ տալ, որ ընկնել քուչա-քուչա քարոզարշավ անել, ես դա ոչ ընդունում եմ, ոչ էլ դա անող եմ: Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը, ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես որպես ընդդիմություն ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Ավինյանը եթե վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել և հեռացնել, բայց երբ ռոբասերժական կլանը ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը լիակատար, կդառնա գուբերնիա՝ առանց Սյունիքի: Ես գնացի ինձ համար անընդունելի գորրծարքի, սակայն Հայկ Մարությանը ասաց, որ կամ ինքը քաղաքապետ կլինի, կամ՝ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ»:

Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանըանդրադառնալով Վարդան Ղուկասյանի այս հայտարարությանը, նշել է, որ նա նպաստում է ՔՊ թեկնածուի՝ քաղաքապետ դառնալուն։

 «Կներեք, իհարկե, երկրի ու արցախահայերի համար էս դժվարին վիճակում Երևանի ընտրությունների մասին խոսելու համար, բայց սա իսկապես կարևոր է։ 

Եթե չեք նկատել, երեկվա իր լայվով Վարդան Ղուկասյանը (Դոգ) վերջ դրեց ավագանու նոր ընտրությունների հետ կապված ինտրիգին։ Ընդդիմադիր խոսույթով ավագանում մանդատներ ստացած Ղուկասյանի կուսակցությունը այս իրավիճակում ըստ էության նպաստում է ՔՊ թեկնածուի քաղաքապետ դառնալուն։ Պարզ ասած՝ եթե ոչինչ չփոխվի, ապա Դոգը Ավինյան Տիգրանին դարձնում է քաղաքապետ։ Ուզում եմ այսպիսով շնորհավորել ՔՊ համակիրներին, որոնք իրենց արժանի կոնֆիգուրացիայով (ՔՊ, Հանրապետություն, Հանրային ձայն) «փառահեղ» հաղթանակ տարան Երևանի ընտրություններում»:

Դե, ինչ ասենք, Ավինյանը դառնում է քաղաքապետ: Ու դառնալու է այս ընդդիմության պատճառով: Ու սա կանխատեսելի զարգացում էր: Բայց ճիշտ չի սրա համար մեղադրել միայն Վարդան Ղուկասյանին: Այստեղ շատ բան պայմանավորված էր Հայկ Մարությանի վարքագծով:

Ընտրությունների արդեն հաջորդ օրը Հայկ Մարությանը միանգամից գիծը քաշեց. կամ ես քաղաքապետ պիտի լինեմ, կամ էլ նոր ընտրությունների ենք գնում: Բայց այդպես չեն անում: Ո՞ւր ես վռազում: Նախ, պետք էր խորհրդակցել անհրաժեշտ քվեներ ստացած մյուս ընդդիմադիր ուժերի հետ, մի հատ նրանց դիրքորոշումը ճշտել, որոշակի պայմանավորվածությունների ու համաձայնությունների գալ, բանակցել, քննարկել: Այսինքն՝ քաղաքականությամբ զբաղվել, որը ենթադրում է մի կողմ դնել առկա տարաձայնությունները հանուն ավելի կարևոր նպատակի:

Իսկ Մարությանը նույն հռետորաբանությունն օգտագործեց, ինչ Վարդան Ղուկասյանը: Ես «Մայր Հայաստանի» հետ դաշինքի չեմ գնա, «Հանրային ձայնի» հետ նույնպես, թող ինձ ընտրեն, բայց ինձ ընդդիմադիր լինեն: Բա եթե մերժում ես մյուս երկու ընդդիմադիր ուժերի հետ որևէ դաշինք, համագործակցություն, ո՞նց ես քաղաքապետ դառնալու, ո՞ւմ շնորհիվ: 

Երեք ընդդիմադիր ուժ է մտել Երևանի ավագանի, երեքն էլ իրար հետ աչքով աչք չունեն: Էն Կռիլովի հայտնի առակի պես: Ո՞վ պիտի շահի սրանից. Տիգրան Ավինյանը

Հ.Գ. Գիտե՞ք ինչ. հետևելով Հայկ Մարությանի և Վարդան Ղուկասյանի գործողություններին՝ արդեն սկսում ենք կասկածել, որ իրականում երկուսն էլ ՔՊ-ի պրոյեկտ են, որովհետև երկուսն էլ նպաստում են Տիգրան Ավինյանի հաղթանակին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ