...

Ղժանոց առաջին օրով

Ղժանոց առաջին օրով

Այսօր տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողությունը: Արարողությանը լրագրողների ներկայությունն արգելվել է: Պատճառը, ըստ քաղաքապետարանի խոսնակի, «հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորություններն են»:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ նախորդ քաղաքապետներ Տարոն Մարգարյանի և Հայկ Մարությանի օրոք նման սահմանափակումներ չեն եղել: Համ մեծաթիվ հյուրեր են եղել, համ էլ մեծաթիվ լրագրողներ: Հենց առաջին օրը Ավինյանը, կարելի է ասել, աննախադեպ նվաճում ունեցավ: Արդեն իշխանություններն են որոշում ԶԼՄ-ների տեխնիկական հնարավորությունների չափ ու սահմանը:

Բայց ամենահետաքրքիրը սա չէ.  ավագանու նիստերի դահլիճում, որտեղ Ավինյանը երդում է տվել, ասեղ գցելու տեղ իսկականից չի եղել: Այն դեպքում, երբ առնվազն 14 աթոռ պիտի դատարկ լիներ: Դրանք այն տեղերն էին, որտեղ պետք է նստեին Հայկ Մարությանի գլխավոր «Ազգային Առաջընթաց» դաշինքով ընտրված ավագանիները: Բայց նրանք նիստին ներկա չեն եղել: Բոյկոտել են: Չնայած դրան, այդ աթոռներին նստած մարդիկ կային: Անկապ մարդիկ: Ովքեր ե՞ն, ի՞նչ գործ ունեին այդտեղ նստած, ո՞վ է նրանց այնտեղ նստեցրել, քաղաքապետարանը ձեն չի հանում:

Ավելին, բա որ հանկարծ Մարությանն ու իր խմբակցության անդամները որոշեին նիստին մասնակցել, չէին թողնելու քաղաքապետարան մտնել, ասելու էին՝ տեղ չկա: Սա ոչ թե գժանոց է, այլ ղժանոց: 

Իհարկե, հասկանալի է, որ այստեղից-այնտեղից մարդ են հավաքել, բերել, լցրել բոյկոտողների տեղերը, որ դատարկ չերևա: Դե, երդմնակալության արարողություն, հյուրեր, էն էլ՝ մեծաթիվ, ֆոտոսեսիա, ու արանքում դատարկ աթոռներ... սիրուն չէր նայվի: Ու որ այդ տեղերը կոնկրետ մարդկանց են պատկանում, հեչ վեջներն էլ չի եղել:

Հ.Գ. Մենք դեռ չգիտենք, «Մայր Հայաստանի» ավագանիներն էլ պիտի որ բոյկոտած լինեին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ