...

Ծեծ ուտելով չեք պրծնի

Ծեծ ուտելով չեք պրծնի

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է․ «․․․ բայց մեկ էլ հանկարծ 2020-ի պատերազմի ավարտից հետո պրն Մարությանը դիմում է գրում կուսակցությունից դուրս գալու համար։ Ինչո՞ւ էր նա միայնակ թողել հեղափոխության արժեքները»։

Պրն Մարությանի փոխարեն չենք կարող պատասխանել, բայց մի ենթադրություն այնուամենայնիվ կանենք։ Իսկ գուցե պատճառն այն է, որ Արցախը կորցնելը չէ՞ր մտնում «հեղափոխության արժեքների» մեջ, կամ էլ՝ մտնում էր, բայց Կարգին Հայկոյին այդ մասին չէի՞ն ասել։

Ի դեպ, Տիգրան Ավինյանը Կարգին Հայկոյի «քաղաքական գործունեության» այդ դրվագի մասին փոքր-ինչ այլ կարծիք է հայտնում՝ «պատերազմից հետո որ տեսավ մի քիչ խարխուլ է մեր վիճակը, կարող ա ծեծ ուտենք էսա, թողեց փախավ»։ Չնայած՝ դա նույնպես կարելի է համարել դավաճանություն հեղափոխության արժեքներին, որովհետև ցանկացած հեղափոխական պիտի միշտ պատրաստ լինի ծեծ ուտելուն, այսինքն՝ ծեծվելը հեղափոխականի կյանքի անբաժանելի մասն է։ Չնայած՝ կոնկրետ պրն Ավինյանի գործունեությունն ակամայից հիշեցնում է հայտնի անեկդոտը․ «Ի՜նչ, ծեծե՜մ․․․»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ